Բրիտանական հատուկ ծառայությունները հորդորում են բարդ ու երկար գաղտնաբառեր չօգտագործել
Բրիտանական հատուկ ծառայությունը (GCHQ), որը պատասխանատու է լեկտրոնային հետախուզության ու կիբեր տարածքում անվտանգության համար, թարմացրել է քաղաքացիների համար իր խորհուրդների ցանկը: Նրանք այժմ հորդորում են քաղաքացիներին տարբեր կայքերում ու ծառայություններից օգտվելիս երկար գաղտնաբառեր չօգտագործել:
GCHQ-ն համապատասխան փաստաթուղթ է հրապարակել, որում հատուկ ծառայությունը հետ է կանգնում նախկինում արված հորդորներից, որոնց համաձայն պետք է երկար ու բարդ գաղտնաբառեր օգտագործել:
The Independent-ը հիշեցնում է, որ այդ խորհուրդները հատուկ ծառայությունների կողմից, որը վերջերս մեղադրվել էր քաղաքացիներին հետևելու համար: Ըստ որոշ շրջանակների, իր խորհուրդների ցանկը թարմացնելը նպատակ ունի պարզապես հեշտացնել իր գործը մարդկանց հետապնդելու հարցում: