Լատվիայում հորդորում են չօգտագործել ռուսերեն լեզուն աշխատանքային ժամերին
Լատվիայի Լեզվի պետական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում հորդուրովում է երկրի բնակչությանը աշխատանքային վայրերում խոսել միայն մայրենի լեզվով, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Անթույլատրելի է, երբ աշխատողները ծառայողական և պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելիս շփվում են միմյանց հետ օտար լեզվով, մասնավորապես՝ ռուսերենով»,-ասված է հայտարարության մեջ: