211652_close_icon
views-count1875 դիտում article-date 13:51 12-09-2015

18-ամյա Գագիկը իրեն հոգեբուժարան տեղափոխելու ժամանակ դանակահարել է ոստիկանին

18-ամյա Գագիկ Բերակչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրեն հոգեբուժական հիվանդանոց տեղափոխելու ժամանակ ոստիկանության Շենգավիթի բաժնի ՀՈԲ տեսուչ Տիգրան Ալավերդյանի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու` նրա հետ բանակցություններ վարելու ընթացքում, չենթարկվելով վերջինիս օրինական պահանջներին, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ դանակով հարվածել է Տիգրան Ալավերդյանի ձախ ոտքին` ձախ սրունքի շրջանի կտրած վերքի ձևով պատճառել առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթ ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր