Իսպանիան կընդունի 17 հազար փախստականի
Իսպանիան ընդունել է Եվրահանձնաժողովի առաջարկը եւ պատրաստվում է ապաստանել 14.931 ներգաղթյալի: Այսպիսով, երկիրն ընդհանուր առմամբ կընդունի 17.680 ներգաղթյալի: Հիշեցնենք՝ հուլիսին Մադրիդում ապաստան էր ստացել 2749 փախստական:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ առաջիկա հինգ տարում կընդունի մինչեւ 20 հազար սիրիացի փախստականի, Ֆրանսիան ապաստան կտա 24, իսկ Ավստրալիան՝ 12 հազար ներգաղթյալի: