Ադրբեջանը հիստերիայի մեջ է. նա պատրաստվում է դատի տալ «France 2» հեռուստաալիքին՝ Ալիևին բռնապետ անվանելու համար
Ադրբեջանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «France 2» հեռուստաալիքի թղթակիցներ Էլիզ Լյուսեի և Լորան Ռիշարի դեմ, հաղորդում է France Presse-ը:
Վերջիններսս Cash Investigation ծրագրի շրջանակում սեպտեմբերի 7-ի թողարկմանն անդրադարձել էին Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող սարսափելի մթնոլորտին՝ այդ երկիրն անվանելով բռնապետություն, իսկ նրա նախագահ Իլհամ Ալիևին՝ բռնապետ, ինչն առաջացրել է Ադրբեջանի հիստերիան:
Ադրբեջանական կողմի շահերը պաշտպանելու է ֆրանսիացի փաստաբան Օլիվիե Պարդոն:
«Ողջ ծրագրի ընթացքում առանց ապացույցների ադրբեջանական առաջնորդը ներկայացվել է որպես կովկասյան դեսպոտ»,-ասել է փաստաբանը և հավելել, որ «Ադրբեջանն այլևս չի հանդուրժելու նման բան և դատի է տալու բոլոր նրանց, ովքեր կչարախոսեն»: