Հայտնի գործակալ Ժորժե Մենդեշը խզել է համագործակցությունը «Ռեալի» հետ
Հայտնի պորտուգալացի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը, որը ներկայացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի շահերը, դադարեցրել է համագործակցությունը:
49-ամյա պորտուգալացին խիստ դժգոհ է մնացել, որ Դե Խեայի տեղափոխությունը «Ռեալ» տապալվել է: Այժմ Մենդեշը մտադիր է աշխատել հիմնականում ՊՍԺ-ի, «Վալենսիայի» և «Պորտուի» հետ:
Մենդեշը ներկայումս քայլեր է ձեռնարկել, որպեսզի Դե Խեան երկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Նշենք, որ «Ռեալում» Մենդեշի ծառայություններից օգտվում են Կրիշտիանու Ռոնալդուն, Պեպեն և Խամես Ռոդրիգեսը: