Մենդեշը հրապարակավ ներողություն է խնդրել Նեյմարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լիոնի» կիսապաշտպան Տիագո Մենդեշը «Ինստագրամի» իր էջում ներողություն է խնդրել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարից Լիգա 1-ի 14-րդ տուրի խաղից հետո (1-0): Խաղավարտին Մենդեշը սահանկում էր արել՝ վնասելով Նեյմարի ոտքը: Բրազիլացին խաղադաշտը լքել էր պատգարակի վրա:
«Սխալներ լինում են: Ուզում եմ անկեղծորեն ներողություն խնդրել Նեյմարից: Հույս ունեմ՝ քեզ մոտ լուրջ բան չկա»,- գրել է նա: