Միհրան Պողոսյանը պարգևատրվել է «Ակտիվ աջակցության համար» մեդալով
                        ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով եռօրյա աշխատանքային այցով գտնվում  է Բուրյաթիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան-Ուդեում, որտեղ անցկացվում է «Պարտապանի իրավունքների սահմանափակումը. օրենսդրական նորամուծություններ և իրավակիրառ պրակտիկա»  թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը: 
Համաժողովի շրջանակում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը պարգևատրվել են «Ակտիվ աջակցության համար» մեդալով, իսկ արտաքին կապերի բաժանմունքի պետ, արդարադատության լեյտենանտ Աննա Հայրոյանը պարգևատրվել է «Ակտիվ համագորձակցության համար» հուշանվերով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

