211652_close_icon
views-count931 դիտում article-date 17:59 09-09-2015

Կողոպուտից մինչև գողություն

Օգոստոսի 9-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկի մոտ մի կնոջ դրամապանակը բացահայտ հափշտակելու մասին: Դրամապանակում եղել էր կանխիկ գումար և բանկային քարտեր: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է սեպտեմբերի 2-ին գողության համար բերման ենթարկված՝ 1975 թ. ծնված Կարեն Թ.-ն, ով տվել է խոստովանական ցուցմունք: Կարեն Թ.-ն ձերբակալված է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր