211652_close_icon
views-count1063 դիտում article-date 17:25 09-09-2015

Գյուղական կրպակում թմրամիջոց է հայտնաբերվել

Ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում՝ օրերս Խնձորեսկ գյուղի 37-րդ փողոցի թիվ 41 հասցեում գտնվող կրպակում, ընթերակաների ներկայությամբ, կատարվել է դեպքի վայրի զննություն: Կրպակի հատակից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ 2,7 գ դեղնականաչավուն զանգվածով, պահարանի դարակից՝ մեկ այլ փաթեթ՝ 19,6 գ դեղնականաչավուն չոր զանգվածով: Կրպակի սեփականատեր Ս. Գ.-ն հայտարարել է, որ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է, որը 2015 թ. հուլիսին քաղել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հակարի գյուղի հարակից տարածքում, կանեփի թփերից: Հայտնաբերվածն առգրավվել է` փորձաքննության ուղարկելու համար: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր