Բերման է ենթարկվել հետախուզվողը
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Շինարարների փողոցի թիվ 11 շենքի մոտից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Ջիվան Չ.-ն, ով օգոստոսի 18-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]