Ուկրաինական հակամարտության զոհ է դարձել 7,7 հազար մարդ. ՄԱԿ
Ուկրաինայի հարավում զինված հակամարտության զոհ է դարձել առնվազն 7962 մարդ, 17811-ն էլ վիրավորվել է, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, որը վերաբերում է 2014թ. ապրիլից մինչ օրս ընկած ժամանակահատվածին: Ընդ որում, նախորդ տարվա մայիսի 16-ից օգոստոսի 15-ը սպանվել է 105, վիրավորվել 308 խաղաղ բնակիչ, իսկ հաջորդող երեք ամիսներին՝ համապատասխանաբար 60 եւ 102:
ՄԱԿ-ում միաժամանակ նշել են, որ զոհվածների եւ վիրավորների իրական թիվն ավելի մեծ է: