1362 դիտում
15:45 08-09-2015
Մեկնարկել է «Մարտական ընկերակցություն-2015» զորավարժությունը. լուսանկարներ
Սեպտեմբերի 7-ին ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժությանը բացման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները:
Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցողները կարևորել են ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ ստորաբաժանումների միջև զորավարժության անցկացումը փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և համատեղ խնդիրների իրականացման ու փոխգործակցելության ապահովման առումով:
ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժությանը մասնակցելու նպատակով սեպտեմբերի 2–ից ՌԴ-ում է գտնվում ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը: ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում ՀՕՊ ստորաբաժանումներն իրականացրել են նախապատրաստական աշխատանքներ՝ տեխնիկայի ընդունում, Ս-300 համակարգերի գործարկման ճշգրտում և սարքավորումների ստուգում: Նախապատրաստական աշխատանքների ավարտին սեպտեմբերի 8-ին փորձնական մարտական կրակ կկիրառվի Ս-300 համակարգերից:
«Մարտական ընկերակցություն-2015» զորավարժության ավարտական փուլը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1597 դիտում
20:33 09-09-2015
ՀՀ ՊՆ պատվիրակությունը ներկա կգտնվի «Մարտական ընկերակցություն-2015» զորավարժությանը
3518 դիտում
19:47 30-09-2015
Մեկնարկել է «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
1018 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
967 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան
2527 դիտում
21:33 15-01-2025
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին