211652_close_icon
views-count3479 դիտում article-date 19:47 30-09-2015

Մեկնարկել է «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը. ֆոտոռեպորտաժ

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը։ Զորավարժությունը, որին մասնակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական [b]խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ու ՏԱ և ԱԻՆ ստորաբաժանումները[/b], անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և Ավտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 2014թ․ դեկտեմբերին ընդունված որոշման համաձայն: Ընդհանուր առմամբ զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 600 զինծառայողներ, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, ավիացիոն միջոցներ: Առաջիկա օրերին մասնակիցները կանցկացնեն զորավարժության սցենարով նախատեսված խաղաղապահ գործողությունների իրականացման գործնական վարժանքներ: Հանդիսավոր բացման արարողության ընթացում ողջունելով զորավարժության մասնակիցներին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կարևորեց զորավարժության անցկացումը ՀՀ տարածքում և նշեց, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների առաջացման հավանականությունը չափազանց բարձր է, ընդ որում՝ դրանց խաղաղ կարգավորումը հաճախ հնարավոր չի համարվում: Եվ նման իրավիճակում պարզապես անհրաժեշտ է ձևավորել խաղաղապահ առաքելությունների իրականացման հստակ մեխանիզմներ ու հետևողականորեն աշխատել դրանց կատարելագործման ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հորդորեց թերահավատորեն չմոտենալ այն փաստին, որ զորավարժությանը ներգրավված է սահմանափակ զորախումբª ընդամենը 600 զինծառայող. փոքր ուժերով հնարավոր է մեծ խնդիրներ լուծել: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն իր հերթին նշեց, որ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությամբ ավարտվում է միացյալ ուժերի համատեղ մարզումների հերթական ու շատ կարևոր փուլ: Նրա խոսքերով՝ ՀԱՊԿ Հավաքական ուժերը մարտունակ են, ի զորու են ապահովել ՀԱՊԿ տարածքի, ինչպես նաև կառույցի անդամ պետություններից յուրաքանչյուրի անվտանգությունը: Ավելին, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հասել են զարգացման այնպիսի մակարդակի, որ կարող են ավելի լայնածավալ խնդիրներ լուծել, այդ թվումª ՄԱԿ-ի հովանու ներքո: «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության հիմնական նպատակներն են ամրապնդել փոխըմբռնումը և համագործակցությունը զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջև, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում և խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների և շտաբերի գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր