211652_close_icon
views-count2786 դիտում article-date 14:34 08-09-2015

Թուրք ազգայնամոլները հարձակվել են Ստամբուլի «Քամփ Արմեն» որբանոցի վրա

Այս գիշեր հարձակման է ենթարկվել Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական «Քամփ Արմեն» որբանոցը: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայերի «Նոր Զարթոնք» շարժման [url=http://www.norzartonk.org/kamp-armene-sopalarla-saldirdilar/]կայքը[/url], 6 հոգուց բաղկացած թուրք ազգայնամոլների խումբը մահակներով հարձակվել է որբանոցի վրա՝ փորձելով բացել դարպասները և ներխուժել, սակայն հանդիպել է դիմադրության և հետ շպրտվել: Մանկատանը հերթապահություն իրականացնողներն ասել են, որ չեն բացառում նոր հարձակումները և խնդրում են աջակցել և համերաշխություն հորդորել:

Նմանատիպ նյութեր