799 դիտում
14:09 08-09-2015
ՀՀ Սփյուռքի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համատեղ կմշակեն փախստական երեխաների պաշտպանության ռազմավարություն
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի(ՅՈՒՆԻՍԵՖ) Հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:
Ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհավորեց Տ.Ռադոչային Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ:
Նախարարը կարևորեց հիմնադրամի ավելի քան երկու տասնամյակ շարունակվող գործունեությունը՝ նշելով, որ այն նպաստում է մանկական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը:
Տանյա Ռադոչան բարձր գնահատեց ՀՀ կառավարության աջակցությունը սիրիահայ փախստականներին, ի մասնավորի՝ սիրիահայ երեխաներին, և նշեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է իր համագործակցությունը ՀՀ կառավարության հետ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:
Այնուհետև նախարարը Տ.Ռադոչային ներկայացրեց «Նոր Հալեպ» բնակարանային ծրագիրը և նշեց, որ ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է սիրահայերի բնակության, առողջապահության, փաստաթղթային ինչպես նաև կրթության հարցերը՝ շեշտելով նրանց ժամանակավոր կամ մշտական բնակության հարցը լուծման առաջնահերթությունը:
Այնուհետև գերատեսչության ղեկավարը ներկայացրեց նախարարության ծրագրերն ու գործունեությունը:
Նախարարը առաջարկեց համատեղ մշակել փախստական երեխաների պաշտպանության ռազմավարություն: Առաջարկությունը դրական արձագանք ստացավ Ռադոչայի կողմից:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Տանյա Ռադոչայը հույս հայտնեց, որ նախարարությունը առավել ակտիվ կշարունակի հիմնադրամի հետ հետագա համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
1523 դիտում
10:47 15-09-2016
Հայաստանն ու Վրաստանը կմշակեն կրթական համատեղ ծրագրեր
845 դիտում
11:44 05-06-2022
Իրանը և Ադրբեջանը համատեղ գազային նախագիծ կմշակեն
Այս բաժնից
2518 դիտում
21:33 15-01-2025
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին
823 դիտում
21:18 15-01-2025
Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչի հետ
1108 դիտում
20:45 15-01-2025
Այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Վարդան Օսկանյան