5385 դիտում
14:43 22-01-2014
Պարզվել է Աջափնյակ վարչական շրջանում մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 21-ին, ժամը 18:40-ի սահմաններում Երևանում տեղի ունեցած ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mercedes մակնիշի 34 ՏQ 937 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 40-ամյա Նշան Աթիկյանը, իսկ Daewoo մակնիշի 603 ԼՕ 43 համարանիշի ավտոմեքենան՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Արթուր Թունյանը:
Վթարի հետևանքով Daewoo-ի վարորդ Ա. Թունյանը ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 56-ամյա Սուրեն Թունյանն ու 54-ամյա Ռոբերտ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
[url=https://shamshyan.com/hy/article/140121201709/]Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր Գ. Շամշյանը[/url], հունվարի 21-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Հասրաթյան փողոցում՝ «ԼյուԱր» հանդիսությունների սրահի դիմաց, բախվել էին Mercedes մակնիշի 34 ՏQ 937 համարանիշի և Daewoo Nexia մակնիշի 603 ԼՕ 43 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի մասին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել էին շտապօգնության 1-03 ծառայություն, որտեղից էլ կարճ ժամանակում ժամանել էին շտապօգնության բրիգադը և 3 հոգու, մարմնական վնասվածքներով տեղափոխել էին Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել: Վթարի վայրում հավաքվածները հայտնում էին, որ պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ նշված ճանապարհով երթևեկող մի քանի քաղաքացիներ էլ արդարացիորեն դժգոհում ու բարձրաձայնում էին, որ մերկասառույցի պատճառով արդեն քանի օր էր՝ նշված ճանապարհահատվածում վթարներ էին տեղի ունենում, բարեբախտաբար՝ առանց զոհերի ու վիրավորների:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+