211652_close_icon
views-count45084 դիտում article-date 13:17 12-03-2016

Պարզվել է երեկ Երևանում կողաշրջված ГАЗель-ի հետևանքով վարորդների և բոլոր վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 11-ին, Երևան քաղաքի Սասունցի Դավթի և Մուրացան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Audi-ն վարել է Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 21-ամյա Հարություն Բաբայանը, իսկ ГАЗель մակնիշի ավտոմեքենան՝ Արարատի մարզի Լանջազարդ գյուղի բնակիչ, 66-ամյա Ժորժիկ Բաբախանյանը: Հիվանդանոց են տեղափոխվել ГАЗель-ի վարորդ Ժ. Բաբախանյանը, նրա ուղևորներ՝ 32-ամյա Օնիկ Սանջյանը, 52-ամյա Արմինե Կոստանյանը, 61-ամյա Անահիտ Ավետիսյանը, 24-ամյա Մարիամ Տոնոյանը և 39-ամյա Մարինե Մանուկյանը: Վերջիններս տեղափոխվել են Էրեբունի հիվանդանոց, 3 հոգի նույնպես տեղափոխվել են, սակայն հետազոտվելուց հետո հայտարարել են, որ իրենք առողջական խնդիրներ չունեն ու հրաժարվել են բժշկական օգնությունից: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/11/79344/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 11-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Սասունցի Դավիթ և Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել էին Audi մակնիշի 26 ԼՏ 822 համարանիշի և ГАЗель մակնիշի 1808 Տ համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ГАЗель-ը, որը սպասարկում է թիվ 11 երթուղին` կողաշրջվել էր: Վթարի հետևանքով 9 հոգի տեղափոխվել էին էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, իսկ հետո` դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության էրեբունու բաժնի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը: Դեպքի վայրում հավաքված բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված խաչմերուկում ճիշտ կլինի տեղադրվեն երթևեկությունը կարգավորող լուսակիրներ (светофор), քանի որ գրեթե օրը մեջ նշված խաչմերուկում վթարների պակաս չի լինում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր