211652_close_icon

Բնակարանային գողին հայտնաբերեցին և ձերբակալեցին

views-count1281 դիտում article-date 12:43 08-09-2015
Օգոստոսի 31-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Բազումի բաժին էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել է, որ գիշերն իր բնակարանից գողություն է կատարվել: Պարզվել է, որ Վանաձորի Ավետիսյան փողոցի տներից մեկի պատշգամբին կից ննջասենյակի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ մտել են ննջասենյակ և գողացել ոսկյա ականջօղ, իսկ հյուրասենյակից` բջջային հեռախոս` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1997 թ. ծնված Հովհաննես Ա.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: Հովհաննես Ա.-ն ձերբակալված է: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր