211652_close_icon

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ

views-count859 դիտում article-date 21:48 07-09-2015
ԱԳՆ-ի մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը հայտնում է, որ սեպտեմբերի 8-ին Փարիզում կայանալիք Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ: Համաժողովին հրավիրվել են շուրջ վեց տասնյակ երկրների արտգործնախարարներ:

Նմանատիպ նյութեր