211652_close_icon

Տաջիկստանում ձերբակալվել են Պաշտպանության նախկին փոխնախարարի հանցախմբի անդամներ

views-count1380 դիտում article-date 19:24 07-09-2015
Տաջիկստանում՝ Ռամիթսկի կիրճում ձերբակալվել են երկրի Պաշտպանության նախկին նախարար Աբդուհալիմ Նազարզոդայի 14 կողմնակիցներ: Գեներալ Նազարզոդան մեղադրվում է Դուշանբեում օրեր առաջ զինված հարձակումներ կազմակերպելու մեջ, որոնց հետեւանքով սպանվեց 20 զինծառայող: Կիրճում հանցավոր խմբի անդամների ձերբակալությունից հետո առգրավվել է մեծ քանակության զենք-զինամթերք: Նազարզոդան դեռեւս ազատության մեջ է: Նա թաքնվել է նույն կիրճում:

Նմանատիպ նյութեր