JKA Armenia ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը շնորհավորել է մարզական լրագրողներին մասնագիտական տոնի առթիվ. լուսանկարներ
JKA Armenia ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանի շնորհավորական ուղերձում ասված է.
«Սիրելի՛ մարզական լրագրողներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:1995 թվականից մարզական մամուլի միջազգային ասոցիացիայի առաջարկով հուլիսի 2-ը նշվում է որպես մարզական լրագրողների օր:
Այն միավորում է ավելի քան 150 երկրների մարզական լրագրողների: Այդ մեծ կառույցը նպաստեց, որպեսզի աշխարհի տարբեր երկրներում զարգանա մարզական լրագրությունը և ֆիզիկական կուլտուրան դառնա ավելի հանրային:
Հպարտորեն պիտի ասեմ, որ Հայաստանում, հատկապես վերջին տարիներին, այս ոլորտում նկատում ենք իսկական նվիրյալների ու հմուտ մասնագետների: Ես անձամբ դրանում համոզվեցի JKA Armenia ասոցիացիայի «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի շրջանակում, որի ուղերձը ձեր շնորհիվ լսելի դարձավ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում:
Մեկ անգամ ևս ուզում եմ սրտանց շնորհավորել ու ցանկանալ, որ ձեր կողմից միշտ լուսաբանվեն հայ մարզիկների հաղթանակներն ու ձեռբերումները:
Ձեզ անխափան եթեր…»: