211652_close_icon
views-count2916 դիտում article-date 13:13 18-06-2015

JKA Armenia ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյան. Մենք միասին կարողացանք կոտրել մի շարք կարծրատիպեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեք ամիս առաջ մեկնարկած նախագիծն այսօր արդեն մեծ սեր ու հեղինակություն է վայելում: Հայաստանում առաջին անգամ «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» խորագրով անցկացվեց բաց առաջնություն, որը նվիրված էր հաշմանդամություն ունեցող մարդկանց: Մենք միասին կարողացանք կոտրել մի շարք կարծրատիպեր... Այս հիանալի նախաձեռնության համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ՏԿԱԻ նախարարությանը, նախարար` Արմեն Երիցյանին, «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանին, մեր բոլոր մասնակիցներին, մարզիչներին, գլխավոր մարզիչ` Սևակ Հակոբյանին և լրատվամիջոցներին: Վստահորեն կարող եմ ասել, որ մեր համատեղ աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը: Ուրախությամբ ուզում եմ նշել, նաև որ առաջիկայում նախատեսված է ծրագիրը կյանքի կոչել ԱՄՆ-ում: Հիշեցնեմ, որ ՏԿԱԻ նախարարության աջակցությամբ JKA Armenia ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ Հակոբյանը և նախագծի մասնակից, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Սևակ Մխիթարյանը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մասնակցելեն միջազգային սեմինարի՝ նվիրված հաշմանդամների կողմից կարատեի մարտարվեստին տիրապետելու խնդրին: [b]JKA Armenia ասոցիացիայի նախագահ ՇահենՊետրոսյան [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր