Լևոն Հայրապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Ռուսաստանի Դաշնության Հետաքննչական կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի դեմ, հաղորդում է Kommersant թերթը:
Կոմիտեն հայտարարել է, որ Լ. Հայրապետյանը 2010 թվականին շուրջ 700 հազար ԱՄՆ դոլար է հափշտակել ցմահ բանտարկության մեջ գտնվող Բաշկիրիայից ընտրված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևի մորից:
Թերթը նշում է, որ hետաքննությունը պարզել է, որ գումարը որպես կաշառք փոխանցվել է Հայրապետյանին, որպեսզի նա ծախսեր այն ԶԼՄ-ներում և ազդեր իր որդու գործով դատավճռի կայացման վրա: