4708 դիտում
11:02 25-07-2014
Լևոն Հայրապետյանին 2 հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել
Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու և անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լևոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) և 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ներում շրջանառվեցին լուրեր այն մասին, թե Լ. Հայրապետյանը որպես գործակալ է հանդես եկել 2009 թվականի ապրիլին Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրթազ Ռահիմովի որդու՝ Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ» ընկերությունը «Սիստեմա ԱՖԿ»-ին վաճառելու գործում և որպես փոխհատուցում իբրև թե ստացել է 50 մլն ԱՄՆ դոլար:
[img]/ups/images/0736412001406274189960911.jpg[/img]
Իգոր Իզմեստև
Հիշեցնենք, որ Լ. Հայրապետյանին ձերբակալել են հուլիսի 15-ին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Նրա նկատմամբ մինչև սեպտեմբերի 15-ը կալանքի որոշում էր կայացրել Մոսկվայի Բասմանի դատարանը: Կալանքի տակ էր դրվել նաև «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որի արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին: Իսկ ձերբակալությունը կատարվել է նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևի ցուցմունքի հիման վրա, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել ծանր հանցագործություններ կատարելու համար:
Նմանատիպ նյութեր
4743 դիտում
14:01 07-09-2015
Լևոն Հայրապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել
8187 դիտում
17:14 02-08-2016
Միայնակ Գայլին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 և 235 հոդվածներով
Այս բաժնից
862 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1063 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1012 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան