211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 4-ից 7-ը)

views-count866 դիտում article-date 10:44 07-09-2015
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 4-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 34-ը, խարդախության 12 դեպքից` 11-ը: Բացահայտվել է գողության` 11, յուրացման` 3, շորթման` 1, կողոպուտի և խուլիգանության 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության` 8, կողոպուտի 2 և շորթման 1 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, 53-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր