Եգիպտոսում կանխվել է 200 ներգաղթյալի՝ Եվրոպա հասնելու փորձը
                        Եգիպտոսի առափնյա ծառայության աշխատակիցները Ալեքսանդրիա քաղաքի ափերի մոտ հայտնաբերել են 228 ներգաղթյալի տեղափոխող ձկնորսական նավ, որն ուղեւորվելիս է եղել Եվրոպա: Ստուգման ժամանակ պարզվել է, որ ներգաղթյալները Աֆրիկայի մի քանի երկրներից են: 
Ներկայում ներգաղթյալներին տեղափոխել են ռազմածովային կայան, որտեղ կորոշվի նրանց հետագա ճակատագիրը:  Նշենք, որ տարեսկզբից Հյուսիսային Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից Եվրոպա է հասել 350 հազար ներգաղթյալ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

