Ահաբեկչական խմբավորումներն ունեն իրական հնարավորություն՝ Եվրոպա հասնելու համար. Եգիպտոսի նախագահ
                        Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին երեկ Կահիրեում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ: 
Հանդիպմանը ալ-Սիսին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրներում գործող ահաբեկչական խմբավորումներն ունեն իրական հնարավորություն՝ Եվրոպա հասնելու համար. 
«Այդ ամենն անխուսափելիորեն գնալու է առաջ՝ դեպի Եվրոպա, հատկաապես Միջերկրական ծովի հյուսիսում ընկած երկրներ: Դրա համար էլ ահաբեկչությունն արմատախիլ անելու համար, մեզ համար կարևոր է գործել համաձայնեցված, միջազգային հանրության ընդհանուր ռազմավարության շրջանակներում»,- նշել է ալ-Սիսին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

