Սթիվեն Սիգալը դարձել է հեռավորարևելյան հովազի պահապանը
Հոլիվուդյան աստղ Սթիվեն Սիգալը դարձել է հեռավորարևելյան հովազի պահապանը: «Ցանկանում եմ օգտագործել իմ դեմքն ու անունը` հովազներին օգնելու համար», -հայտարարել է աստղը, տեղեկացնում է Интерфакс-ը:
Իր պաշտպանյալ փոքրիկ հովազին դերասանը անվանել է Թագուհի Բորտ` ի պատիվ Չիգիզ խանի առաջին կնոջ: Նրա կարծիքով, այդ անունը գիշատչին կտա քաջություն և ուժ: