Պուտինը Հեռավորարևելյան դաշնային մարզի մայրաքաղաքը տեղափոխել է Խաբարովսկից Վլադիվոստոկ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստարգրել, ըստ որի՝ Վլադիվոստոկը պաշտոնապես ճանաչվել է Հեռավոր Արևելքի մայրաքաղաք: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյի խնդրանքով համաձայնել էր Հեռավորարևելյան դաշնային մարզի մայրաքաղաքը Խաբարովսկից տեղափոխել Վլադիվոստոկ:
Հեռավոր Արևելքի մայրաքաղաքը Խաբարովսկից տեղափոխելու առաջարկով Կոժեմյակոն հանդես էր եկել հոկտեմբերի սկզբին՝ Պրիմորիեի երկրամասի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելուց մի քանի օր անց:
«Ես կարծում եմ, որ Հեռավոր Արևելքի մայրաքաղաքը պետք է լինի ոչ թե Խաբարովսկը, այլ Վլադիվոստոկը: »,- լրագրողներին ասել էր Կոժեմյակոն:
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զուսպ է մեկնաբանել այդ գաղափարը՝ նշելով, որ շատ գործոններ կան հօգուտ այդ գաղափարի, սակայն «կան «նաև այլ տեսակետներ»: