4399 դիտում
09:27 16-12-2021
«Հեղափոխության պահապանը» նոր պաշտոն կստանա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիրներից Հայկ Ստեփանյանն այլեւս խորհրդարանում չի աշխատում: Ինչպես հայտնի է, Ստեփանյանը սեպտեմբերին աշխատանքի անցավ խորհրդարանում՝ զբաղեցնելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականի հաստիքը: Մենք տեղեկացանք, որ նա ազատվել է աշխատանքից նախօրեին: Իրականում Ալեն Սիմոնյանի այդ որոշումը պատահական չէ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել խորհրդարանում, որի շրջանակներում քննություն է ընթանում ԱԱԾ-ում, եւ նախաքննական մարմին են հրավիրվել դեպքին մասնակից իշխող ուժի պատգամավորները, նրանց օգնականները եւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները:
Բանն այն է, որ իշխանական խմբակցության պատգամավորները բարձրաձայնում են այն հարցը, որ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծկռտուքի գործով անցնող, «Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակված մարդը չի կարող պատգամավորի օգնական աշխատել: Եւ որպեսզի ընդդիմությունն էլ Ալեն Սիմոնյանի դեմ չօգտագործի «Հեղափոխության պահապանների» հիմնադիրներից մեկի՝ ԱԺ-ում աշխատելու փաստը, քանի որ նա էլ ձվերով հարձակվել էր «Հայելի» ակումբի վրա, Հայկ Ստեփանյանը հեռացվեց ԱԺ-ից:
ԱԺ նախագահը դարձավ անխոցելի այս հարցում: ԱԺ-ում խոսվում է, որ «հեղափոխության պահապանը» առաջիկայում Պետական վերահսկողական ծառայությունում նոր աշխատանք է ստանալու»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
38106 դիտում
09:25 21-10-2017
Գագիկ Սուրենյանը նոր պաշտոն կստանա. «Ժողովուրդ»
1930 դիտում
09:27 10-12-2020
Նոր փոփոխություններ՝ Արցախում. Հայկ Խանումյանը պաշտոն կստանա. «Ժողովուրդ»
2366 դիտում
09:49 12-07-2022
Գնել Սանոսյանը, հնարավոր է, նոր պաշտոն կստանա․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»