51-ամյա ամերիկուհին ծննդաբերել է սեփական թոռնուհուն
ԱՄՆ Հյուսիսային Ջակոտա նահանգի բնակչուհիներից 51-ամյա Շերի Դիկսոնը փորձել է օգնել դստերը` Մէնդի Սթիվենսին, որը չի կարողացել երեխա ունենալ և սուրոգատ մայրության մեթոդով ծննդաբերել է իր թոռնուհուն:
Ավելի վաղ Սթիվենսները կորցրել էին որդուն, քանի որ վերջինը թերհաս է ծնվել, և նրանք մտավախություն են ունեցել, թե նույնը կկրկնվի: