ՄԱԿ ԱԽ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել Հարավային Սուդանի դեմ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սպառնացել է Հարավային Սուդանի իշխանություններին, որ պատժամիջոցներ կկիրառի երկրի նկատմամբ, եթե կառավարությունն ու ընդդիմությունը խախտեն վերջերս կնքված հրադադարը:
Դռնփակ խորհրդակցություններից հետո ԱԽ-ն պահանջել է կողմերից անհապաղ վերջ դնել բռնություններին:
Հրադադարն ուժի մեջ է մտել նախորդ հանգստյան օրերին, սակայն այս մի քանի օրերի ընթացքում կողմերը հասցրել են միմյանց մեղադրել հրադադարի խախտման մեջ: