2660 դիտում
09:59 05-09-2015
Խորեն Թռչունիչը վերադառնում է քաղաքականություն. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, Կոմկուսի նախկին անդամ Խորեն Սարգսյանը՝ Խորեն Թռչունիչը որոշել է վերադառնալ քաղաքականություն, այն էլ՝ նոր թափով ու նույն Կոմկուսի միջոցով: Կոմկուսը լքած կոմունիսը կրկին անդամագրվել է կուսակցությանը: «Երբ որ ես մտնում եմ քաղաքականություն, անում եմ այն, ինչ պահանջում է ժողովուրդն ու կուսակցությունը»,-մեզ հետ զրույցում իր ծրագրերի առթիվ ասաց Խորեն Սարգսյանը:
Ընդ որոմ՝ Թռչունիչը գալիս է հատուկ առաքելությամբ՝ միավորելու անջատված կոմունիստական կուսակցությունները Հայաստանում: Խոսքը Ռուբեն Թովմասյանի ղեկավարած Կոմկուսի ու Վազգեն Սաֆարյանի ղեկավարած «Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսի» միավորման մասին է: Մեր հարցին, թե կարծում է, այդ միավորումը հնարավո՞ր է, Թռչունիչն ասաց. «Դա կոմունիստների ցանկությունն է, ոչ՝ ղեկավարների: Ղեկավարների հետ բանակցել ենք, երևի նորից կշարունակենք և դրական արդյունքը շուտով կլինի»: Ըստ նրա՝ հավանականությունը մեծ է, որ շուտով կոմունիստական երկու կուսակցությունները կհայտարարեն միավորման մասին:
Ինչ վերաբերում է քննարկվող սահմանադրական փաթեթին, ապա Թռչունիչը դեմ է սահմանադրական փոփոխություններին, չի հավատում բարեփոխումներին, քանի որ «դրանք ավելի հետ են տարել երկիրը»»:
Նմանատիպ նյութեր
1222 դիտում
22:00 18-09-2014
Նիկոլա Սարկոզին վերադառնում է մեծ քաղաքականություն
1572 դիտում
22:55 19-09-2014
Սարկոզին վերադառնում է քաղաքականություն
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1804 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8883 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին