2795 դիտում
19:09 01-09-2015
Հրմշտոցներ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ․ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները փորձում են հաղթահարել ոստիկանական պատնեշը եւ շարժվել դեպի նախագահական
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները այս պահին փորձում են անցնել դեպի Բաղրամյան պողոտա` նախագահական նստավայր։
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը ոստիկանները պատ են կազմել եւ թույլ չեն տալիս։
Ակտիվիստներից մի քանիսը փորձեցին ճեղքել պատը. հրմշտոցներ տեղի ունեցան ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ։
Ոստիկանական պատնեշը հաղթահարելու ակտիվիստների փորձերը շարունակվում են։
Մինչեւ այդ նշել էինք, որ նախնական տեղեկություններով մոտ հինգ ակտիվիստ բերման են ենթարկվել, ինչից հետո ակտիվիստները 30 րոպե ժամանակ էին տվել` նրանց ազատ արձակելու համար, հակառակ դեպքում` սպառնացել էին փակել Բաղրամյան պողոտան։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
430 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
853 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
733 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը