211652_close_icon
views-count680 դիտում article-date 14:25 01-09-2015

Գիշերային ակումբից երկու հեռախոս էր գողացել

Օգոստոսի 28-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աբովյան փողոցում գտնվող ակումբից գողացել են 1994 թ. ծնված Կարեն Ճ.-ի հեռախոսը: Նույն օրը, ժամ 02.05-ին, նույն ակումբից նոր ահազանգ է ստացվել, որ գողացել են 1995 թ. ծնված Անդրանիկ Պ.-ի բջջային հեռախոսը: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Նարեկ Ա.-ն և տվել խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր