Հակակարկտային կայաններից կրակոցներ են իրականացվել
                        Օգոստոսի 25-ին, ժամը 17.00-ից մինչև 17.42-ը ՀՀ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 22 կայաններից Կոտայքի մարզի Արգել, Զորավան, Եղվարդ, Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Արտաշավան և Սաղմոսավան համայնքներում ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 4492 կրակոց:
ՀՀ ՏԿԱԻՆ ՄԵՎԱՆԾ
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

