«Սինքֆիլդ-2015» սուպերմրցաշար. Արոնյան-Անանդ. ուղիղ միացում
                        ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ-2015» գերմրցաշարում այսօր տեղի են ունենում 8-րդ տուրի հանդիպումները: 
Մրցաշարի առաջատարը՝ Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: 
Լևոն Արոնյանը սև խաղաքարերով գեղեցիկ հաղթանակ տարավ ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ: Եթե Արոնյանն այսօր հաղթի, ապա մրցակիցների սայթաքման դեպքում կարող է անհասանելի դառնա վերջին տուրից առաջ և չեմպիոն հռչակվի: 
Հիշեցնենք, 7 տուրից հետո Արոնյանը 5 միավորով միանձնյա գլխավորում մրցաշարային աղյուսակը: 4-ական միավոր ունեն Գրիշչուկը, Կարլսենը, Վաշյե-Լագրավն ու Գիրին:
Արոնյան-Անանդ և Կառլսեն-Նակամուրա պարտիաների ընթացքին կարող եք հետևել այստեղ.
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


