211652_close_icon
views-count3209 դիտում article-date 19:52 31-08-2015

Կևին Դե Բրյույնեյի տրանսֆերը դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկերից մեկը

Բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեյի տեղափոխությունը գերմանական «Վոլֆսբուրգից» «Մանչեսթեր Սիթի» դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերներից մեկը: «Մանչեսթեր Սիթին» բելգիացու համար վճարել է 75 միլիոն եվրո: Առաջինը շարունակում է մնալ Կրիշտիանու Ռոնալդուն (94 մլն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդից» «Ռեալ»), երկրորդը՝ Գարեթ Բեյլը («Տոտենհեմից «Ռեալ»), իսկ եռյակը եզրափակում է Նեյմարը («Սանթոսից» «Բարսելոնա»): Դե Բրյույնեյի տրանսֆերը գերազանցել է Անխել Դի Մարիայի («Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ») և Զինեդին Զիդանի («Յուվենտուսից» «Ռեալ») ցուցանիշները:

Նմանատիպ նյութեր