211652_close_icon
views-count11885 դիտում article-date 21:27 05-07-2017

«Արսենալն» իրականացրեց իր պատմության ամենախոշոր տրանսֆերը

Լոնդոնի «Արսենալը» հայտարարեց «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետի տրանսֆերի մասին: 26-ամյա ֆրանսիացին նոր թիմի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել: Նշենք, որ Լյակազետը կարող էր տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո», սակայն գործարքը չկայացավ մադրիդցիների վրա տանսֆերային արգելք դնելու պատճառով: Լյակազետը «Լիոնում» սկսել է խաղալ 2009 թվականից: Վերջին չորս մրցաշրջաններում նա ֆրանսիական առաջնությունում անընդմեջ դարձել է իր թիմի լավագույն ռմբարկու: Նշենք, որ այս տրանսֆերը ամենախոշորն էր «Արսենալի» պատմության մեջ:

Նմանատիպ նյութեր