Եղանակը առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում օգոստոսի 31-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‛ 15-20 մ/վրկ արագությամբ:
[img]/ups/images/0067737001440997639229927.jpg[/img][img]/ups/images/0177395001440997636967185.jpg[/img]