Նոյեմբերյանի գյուղերում ընկույզի չափ կարկուտը վնասներ է պատճառել բնակիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունիսի 11-ին, Նոյեմբերյանում ուժեղ կարկուտ է տեղացել: Հատկապես ուժեղ է եղել այն Նոյեմբերյանի Լճկաձոր, Այրում, Արճիս, Պտղավան, Զորական գյուղերում:
Տեղացած կարկուտի շերտը կազմել Է մինչև 15 սմ, իսկ հատիկները ընկույզի չափ են եղել: Վնասվել են կանաչապատ տարածքները, անտառները, կոտրվել են տների պատուհանները, վնասվել են տանիքները: