«Գաբալայի» ղեկավարությունը Մխիթարյանի հարցով զգուշացրել է Դորտմունդի «Բորուսիային»
Ադրբեջանական «Գաբալա» ակումբի գլխավոր մենեջեր Զաուր Ազիզովը որոշ մանրամասներ է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Ադրբեջան թույլ չտալու մասին, հայտնում է azerisport.com-ը: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում «Բորուսիան» Բաքվում պետք է հանդիպի «Գաբալայի» հետ:
«Տվյալ դեպքում ակումբի դիրքորոշումը այնքան էլ կարևոր չէ: Ադրբեջանում սեփական օրենքներն են գործում, որին մենք պարտավոր ենք հետևել: Պետական մարմինները կորոշեն այդ հարցը: Ինչ էլ որոշեն, մենք դրան կհետևենք:
Վիճակահանությունից հետո մենք դորտմունդյան ակումբին տեղեկացրել ենք մեր երկրի օրենքների մասին: Նրանք մեզ հայտնեցին, որ դա կքնարկեն իրենց մոտ, սակայն ցանկանում են Ադրբեջան ժաամանել ամբողջ կազմով», հայտարարել է Ազիզովը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/28/63184/]գրել էին[/url], թե Մխիթարյանը Արցախ այցելելու պատճառով կարող է լուրջ խնդիրներ ունենալ Ադրբեջանում, եթե «Բորուսիայի» հետ Բաքու ժամանի: