Եվրոպայի Լիգա. Դորտմունդի «Բորուսիայի» մեկնարկային կազմը «Գաբալայի» հետ խաղում
Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունում է ադրբեջանական «Գաբալային»:
Գերմանական ակումբը խաղադաշտ կմտնի հետևյալ մեկնարկային կազմով.
Ռոման Վայդենֆելեր, Մատս Հումելս, Լուկաշ Պիշչեկ, Սվեն Բենդեր, Մարսել Շմելցեր, Յուլիան Վայգլ, Ադնան Յանուզայ, Գոնսալո Կաստրո, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: