Կաբաևան հրաժարվել է նկարահանվել իր մասին ֆիլմում
«Չեմպիոններ՝ արագ, բարձր, ուժեղ» ֆիլմի հեղինակները խոստանում են հետաքրքիր ու ժամանցային սերիալ պատրաստել: Դրանով նրանք պատրաստվում են ներկայացնել ռուս հայտնի 4 մարզիկների հաջողության մասին՝ լողորդ Ալեքսանդր Պոպովի, ըմբիշ Ալեքսանդր Կարելինի, գիմնաստուհիներ Սվետլանա Խորկինայի և Ալինա Կաբաևայի մասին:
Կաբաևայի մասին նովելում նկարահանվելու համար հեղինակները հրավիրել են հենց իրեն՝ Կաբաևային, սակայն վերջինը հրաժարվել է նկարահանվել դրա մեջ: Ֆիլմի պրոդյուսեր Գեորգի Մալկովը հայտարարել է, որ իրենք երկար ժամանակ բանակցություններ են վարել Կաբաևայի հետ, սակայն այդպես էլ կոմպրոմիսի չեն եկել: «Կաբաևան խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկ ունի և նկարահանումներին ժամանակ չի կարող հատկացնել», -հայտարարել է պրոդյուսերը:
Միաժամանակ, հայտնի է, որ Պոպովի և Կարելինի մասին նովելների նկկարահանումները ընթանում են ամբողջ թափով. Կարելինի կերպարը մարմնավորել է Սերգեյ Բոնդարչուկը, իսկ Պոպովին կմարմնավորի Եվգենի Պրոնինը, որը հիշեցնենք, Վյաչեսլավ Ֆետիսովի դերակատարն էր՝ «Սլավա» ֆիլմում: