Ասադի հրաժարականն անհրաժեշտ է ԻՊ-ին հաղթելու համար. ԱՄՆ Պետդեպ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը կարևոր մաս է հանդիսանում «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
«ԱՄՆ-ն հավատարիմ է բանակցությունների միջոցով Բաշար Ասադի ռեժիմից իրական քաղաքական անցումային գործընթացի հասնելուն: Դաժանության և ճնշումների հետևանքով Ասադը կորցրել է ցանկացած լեգիտիմություն: Նրա հեռանալը պետք է իրական քաղաքական անցումային գործընթացի մաս դառնա»,-ասված է հայտարարության մեջ, որը Պետդեպը տարածել է Սիրիայի հարցով իր հատուկ ներկայացուցիչ Մայքլ Ռաթնիի՝ Մոսկվա կատարած այցելությունից հետո: