Միացյալ Նահանգները քննադատել է սիրիական բանակի՝ Դամասկոսից ոչ հեռու գտնվող շուկայի ուղղությամբ հասցված ավիահարվածները եւ շարունակել է պնդել Սիրիայում իշխանափոխության անհրաժեշտությունը: Հիշեցնենք՝ օդային հարվածների հետեւանքով 100 մարդ զոհվեց, մի քանի հարյուրն էլ վիրավորվեց:
«Բաշար Ասադը լեգիտիմություն չունի, որպեսզի ղեկավարի Սիրիայի ժողովրդին, այդ պատճառով ԱՄՆ-ն համապատասխան աշխատանք է տանում գործընկերների հետ, որպեսզի Ասադի իշխանությունը փոխվի»,-ասվում է ԱՄՆ Պետդեպ-ի հաղորդագրության մեջ: