Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում օգոստոսի 29-ին շրջանների մեծ մասում, 30-31-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում օգոստոսի 29-ին առավելապես գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 30-31-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
[img]/ups/images/0873371001440824975771815.jpg[/img][img]/ups/images/0645335001440824973282898.jpg[/img]