Շուրջ 550 քաղաքացի փաստաբանների խորհրդատվություն է ստացել
ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական դպրոցի համատեղ նախաձեռնած խորհրդատվությունները շարունակվում
են:
Երեկ՝ օգոստոսի 27-ին (հինգշաբթի), խորհրդատվություն են ստացել ստացել ավելի քան 30 քաղաքացիներ: Քաղաքացիները խորհրդատվություն են ստացել կեսաթոշակների, նպաստների ստացման, սեփականության, բնակարանային խնդիրների, ինչպես նաև վճիռների բողոքարկման ընթացակարգերի շուրջ:
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը սկսել է մարտ ամսին և մինչև օրս խորհրդատվության իրականացմանը փաստաբանների հետ միասին մասնակցել են ՀՀ փաստաբանական դպրոցի 97 ունկնդիրներ:
Հինգշաբթի օրերին, մարտ ամսից մինչ օրս խորհրդատվություն են մատուցել ավելի քան 550 քաղաքացիների: Այս նախաձեռնությունը շարունակական է լինելու: