Վիետնամում ազատ կարձակվեն 18 հազար դատապարտյալներ
                        Վիետնամի իշխանությունների որոշմամբ՝ Ֆրանսիայից անկախացման 70-ամյակի առթիվ երկրում ազատ կարձակվեն 18 հազար դատապարտյալներ:
Մինչեւ առաջիկա չորեքշաբթի նրանք ազատության մեջ կլինեն: Համաներումը վերաբերում է նաեւ այն քաղաքացիներին, որոնք դատապարտվել են սպանության, թմրանյութերի առքուվաճառքի համար: Իսկ քաղաքական հոդվածներով դատապարտվածներին համաներում չի սպասվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

